Բոլոր երկրները
Ընտրեք երկիրը
Որոնել հայտարարությունները բոլոր երկրնեում
Որոնել հայտարարությունները ամբողջ երկրում

Գաղտնիության քաղաքականություն

Սույն փաստաթուղթը հանդիսանում է անհատական տվյալների գաղտնիության քաղաքականություն (այսուհետ ՝ «Գաղտնիության քաղաքականություն»), որը գործում է համաձայն Ռոսաստանի Դաշնության 2006 թվականի հուլիսի 27-ի N 152-ФЗ «Անհատական տվյալների մասին» դաշնային օրենքի և որը վերաբերում է այն տեղեկատվությանը, երբ անհատական տվյալների օպերատորը (այսուհետ «Օպերատոր») կարող է ստանալ անհատական տվյալների սուբյեկտ հանդիսացողներից (այսուհետ «Օգտատեր») ինտերնետային և տեղեկատվական հեռահաղորդակցման ցանցում տեղակայված www.iSheriman.com կայքի միջոցով (այսուհետ «Կայք»), օգտատերերի կողմից կայքի ծրագրերից, արտադրանքներից և ծառայություններից օգտվելիս կայքին փոխանցված իրենց անհատական տվյլաների մասի տեղեկատվությունից։

Օգտվելով կայքի ծառայություններից՝ օգտատերը տալիս է իր անվերապահ համաձայնությունը սույն գաղտնիության քաղաքականությանը և դրանում սահմանված նրա անհատական տեղեկությունները մշակելու պայմաններին։ Նշված պայմաններին չհամաձայնելու դեպքում օգտատերը պետք է զերծ մնա կայքի ծառայություններից օգտվելուց:

1. Քաղաքականության մեջ օգտագործված հիմնական հասկացությունները

1.1. Սույն գաղտնիության քաղաքականության մեջ օգտագործվող տերմինները հետևյալն են;

1.1.1. Անհատական տվյալների ավտոմատ մշակում՝ համակարգչային և հաշվողական տեխնիկայի միջոցով անհատական տվյալների մշակում։

1.1.2. Անհատական տվյալների արգելափակում՝ անհատական տվյալների մշակման ժամանակավոր դադարեցում (բացառությամբ այն դեպքերի, երբ մշակումը անհրաժեշտ է անհատական տվյալների պարզաբանման համար)։

1.1.3. Անհատական տվյալների գաղտնիությունը՝ անհատական տվյալների գաղտնիությունը պահպանելը պարտադիր պահանջ է ուղղված օպերատորին կամ այլ անձանց ում հասանելի է դարձել անհատական տվյալներ։ Անհատական տվյալները ենթակա չեն հրապարակման կամ այլ ձև տարածման, եթե այդ անհատական տվյալների սուբյեկտը չի տվել իր համաձայնությունը, կամ առկա չէ այլ իրավական հիմնավորում։

1.1.4. Անհատական տվյալների ապանձնավորում՝ գործողություններ, որոնց արդյունքում անհատական տվյալները բերվում են այնպիսի տեսքի, որը թույլ չի տալիս նույնականացնել անհատի ինքնությունը, առանց լրացուցիչ տեղեկություններ օգտագործելու․

1.1.5. Անհատական տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ` կապված անհատական տվյալների հավաքման, ձայնագրման, մուտքագրման, համակարգման, վերափոխման, փոխանցման, պահպանման, ուղղման, ուղեփակման, ոչնչացման և օգտագործման հետ, որոնք կարող են իրականացվել ավտոմատացված գործիքների կիրառմամբ կամ այլ միջոցներով․

1.1.6. Օպերատոր՝ Անհատ ձեռնարկատեր Վահրամ Յուրայի Մալխասյան (հացե, 123007, Ռոսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա, Պոլինա Օսիպենկոյի փողոց, շենք 10 մասնածենք 1, բնակարան 242, պետական գրանցման համար 318774600457864, հվհհ 771976586986), ով ինքնուրույն, կամ այլ անձանց միջոցով կազմակերպում և իրականացնում է անհատական տվյալների մշակում, ինչպես նաև սահմանում է անհատական տվյալների մշակման նպատակները, տեսակները, գործողությունները․

1.1.7. Անհատական տվյալներ՝ ցանկացած տեղեկատվություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է կայքի կոնկրետ կամ նույնականացվող օգտատերերին.

1.1.8. Օգտատեր՝ ֆիզիկական անձ, ով ինտերնետային կապի միջոցով օգտագործում է կայքը

1.1.9. Անհատական տվյալների տրամադրում՝ անհատական տվյալների բացահայտում որոշակի անձի կամ անձանց որոշակի խմբի.

1.1.10. Անհատական տվյալների տարածում՝ ցանկացած գործողություն, որը ենթադրում է անհատական տվյալների բացահայտում անորոշ անձանց խմբի շրջանում (անհատական տվյալների փոխանցում), և կամ անհատական տվյալների ծանուցումը անսահման անձանց խմբի շրջանում, այդ թվում լրատվամիջոցներում անհատական տվյալների հրապարակումը, տեղեկատվական և հեռահաղորդակցման ցանցերում անհատական տվյալների տեղակայումը, կամ ցանկացած այլ եղանակով անհատական տվյալները հասանելի դարձնելը․

1.1.11. Կայք՝ ծրագրերի և սարքավորումների համադրություն որոնց գործողությոն արդյունքում հնարավոր է դառնում www.iSheriman.com կայքի գործնեությունը ինտերնետում․

1.1.12. Անհատական տվյալների ոչնչացում՝ գործողություն, որի արդյունքում անհատական տվյալները ոչնչացվում են անդառնալիորեն, անհատական տվյալների բովանդակության հետագա վերականգնման անհնարինությամբ, կամ ոչնչացվում են անհատական տվյալների նյութական կրիչները, որի արդյունքում անհնար է դառնում անհատական տվյալների հետագա վերականգնումը․

1.1.13. Cookies` փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: 

1.1.14. IP- հասցեն՝ IP հաղորդիչի միջոցով կառուցված համակարգչային ցանցում եզակի ցանցային հասցե է:

2. Գաղտնիության քաղաքականության ընդհանուր դրույթները և առարկան

2.1. Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է միայն www.iSheriman.com կայքին: Կայքը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում այլ կայքերի համար, ոտեղ օգտատերերը կարող են մուտք գործել անցնելով սույն կայքում առկա հղումներով:

2.2. Օպերատորը չի ստուգում Օօտատիրոջ կողմից տրամադրված անհատական տվյալների իսկությունը: Այնուամենայնիվ, օպերատորը ենթադրում է և ընդունում է ի գիտություն, որ օգտատերերի կողմից տրամադրված անհատական տվյալներև հավաստի են, բավարար և արդիական։

2.3.Սույն գաղտնիության քաղաքականությունը սահմանում է օպերատորի պարտավորությունները` չհրապարակելու և ապահովելու անհատական տվյալների գաղտնիության պաշտպանությունը, որոնք օգտատերը տրամադրում է օպերատորին կայքի հետ համագործակցության արդյունքում, ներառյալ կայքում ձևաթղթեր լրացնելիս, օպերատորին հաղորդագրություններ ուղարկելիս կայքի միջոցով, Էլ․ փոստի միջոցով, կայքում տեղակայված երրորդ կողմի ծառայությունների միջոցով, որոնց ծառայություններից օպերատորը օգտվում է պայմանագրային հիմունքներով, ինչպես նաև օգտատերերի այն անհատական տվյալները, որոնք օպերատորը ձեռք է բերել օգտատերերի կայքի հետ համագործակցության արդյունքում, ներգրավելով երրորդ անձանց ում ծառայություններից օպերատորը օգտվում է պայմանագրային հիմունքներով։

2.4. Օպերատորը վերամշակում է հետևյալ անհատական տվյալները, որոնք օգտատերը կարող է տրամադրել օպերատորին կայքում,

2.4.1. Օգտատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը:

2.4.2. Օգտատիրոջ սեռը, ամսաթիվը և ծննդյան վայրը:

2.4.3. Օգտատիրոջ կոնտակտային հեռախոսահամարը:

2.4.4. էլ. փոստի հասցե (էլ. փոստ):

2.4.5. Օգտատիրոջ հասցեն:

2.4.6. Օգտատիրոջ հաղորդագրությունները:

2.4.7. Այլ տեղեկություններ, որոնք օգտատերը իր համաձայնությամբ փոխանցում է օպերատորին, ներառյալ կայքի միջոցով հաղորդագրություններ ուղարկելու եղանակով, էլ. փոստով, կայքում տեղակայված հարցաշարերի միջոցով համապատասխան դաշտերը լրացնելու եղանակով։

2.4.8. Տեղեկություններ, որոնց տրամադրումը պարտադիր է և առանձնացված է հատուկ եղանակով: Այլ տեղեկությունների տրամադրվումը, որև չի հանդիսանում պարտադիր։

2.5. Օպերատորը վերամշակում է հետևյալ անհատական տվյալները, որոնք տրամադրվում են կայքի միջոցով.

2.5.1. Օգտատիրոջ IP հասցեն:

2.5.2. Օգտատիրոջ cookie- ի տվյալները:

2.5.3. Տեղեկատվություն օգտատիրոջ գտնվելու վայրի մասին:

2.5.4. Տեղեկություններ օգտատերի կողմից այցելած կայքի էջերի մասին, ինչպես նաև դրանց այցի ժամանակի և տևողության մասին:

2.5.5. Տեղեկություններ կայքում օգտատիրոջ վարքի մասին, այն է համակարգչային մկնիկի  սեղմումները, ներքև պտտելը, ստեղնաշարին սեղմումները, կուրսորը տեղաշարժը:

2.5.6. տեղեկատվություն օգտատերի բրոուզերի կամ այլ ծրագրի մասին, որի միջոցով օգտվողը մուտք է գործում կայք:

2.5.7. տեղեկություններ այն սարքի մասին, որից մուտքագրված է կայք:

2.5.8 օպերացիոն համակարգի մասին տեղեկատվություն որով աշխատում է տվյալ սարքավորումը, և այլ ծրագրային ապահովման մասին, որի միջոցով հնարավոր է եղել մուտք գործել եջ։

2.5.9. տեղեկություններ այն էջի, ռեսուրսի կամ հավելվածի մասին, որից օգտատերը անցել է օպերատորի կայք:

2.6. Օգտատերը գիտակցում է, որ իր կողմից օգտագործվող սարքավորումներն ու ծրագրային ապահովման միջոցներն, որի օգնությամբ մուտք է կատարվում կայք ինտերնետ ցանցում, կարող են արգելել cookie ֆայլերի գործողությունները (ցանկացած կայքերի կամ որոշակի կայքերի համար), ինչպես նաև ջնջել նախկինում ստացված cookie ֆայլերը: Այնուամենայնիվ, cookie ֆայլերի փոխանցումը անջատելը կարող է հանգեցնել կայքի որպես ամբողջություն կամ դրա առանձին մասերի գործելու անկարողության:

3. Օգտատիրոջ անհատական տեղեկատվությունը մշակելու նպատակները

3.1. Կայքը հավաքում և պահպանում է միայն այն անհատական տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ծառայությունների մատուցման կամ օգտատերի հետ պայմանագրերի պայմանների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ նախատեսված է անհատական տեղեկատվության պարտադիր պահպանումը օրենքով սահմանված ժամանակահատվածում:

3.2. Օգտատիրոջ անհատական տվյալները կայքի օպերատորը կարող է օգտագործել հետևյալ նպատակներով.

3.2.1. Օգտատերի նույնականացման նպատակով:

3.2.2. Օգտատերների հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքման, կատարման և դադարեցման նպատակով՝ օգտատիրոջը տրամադրելով կայքում հասանելի ծառայություններ, տեղեկատվություն և (կամ) այլ նյութեր:

3.2.3. Օգտատերին, նրանց համաձայնությամբ, ապրանքների, ծառայությունների, գովազդների, հատուկ առաջարկների, գների, նորությունների և այլ ակցիաների մասին տեղեկատվություն տրամադրման նպատակով: Օգտատերը միշտ կարող է հրաժարվել տեղեկատվական հաղորդագրություններ ստանալուց՝ ուղղարկելով օպերատորի contact@iSheriman.com էլ. փոստին նամակ հետևյալ բովանդակությամբ՝ «Հրաժարվում եմ ստանալ հաղորդագրություններ նոր ապրանքների, ծառայությունների և հատուկ առաջարկների մասին»:

3.2.4. Կայքում այցելուների վարքագծի վերլուծություն կայքի ծառայությունների հետագա բարելավման նպատակով, կայքի ներսում նոր ծառայությունների մշակման նպատակով, օգտատերին անհատականացված ծառայություններ, առաջարկներ, ապրանքներ տրամադրելու նպատակով, ինչպես նաև կայքի աշխատանքի կազմակերպման, դրանց հետ կապված ծագած խնդիրների հայտնաբերման և դրանց վերացման նպատակով:

3.2.5. Օգտատերի հետ հետադարձ կապի հաստատում, ներառյալ ծանուցագրերի ուղարկում, կայքի օգտագործման, ծառայությունների մատուցման, օգտատերի կողմից հաչցումների սպասարկման, ստացված դիմումների և հայտերի մշակման նպատայով։

3.2.6. Անվտանգությունն նկատառումներից ելնելով օգտատերի գտնվելու վայրը տեղորոշելը, հնարավոր խարդախությունները կանխելու նպատակով:

3.2.7. Օգտատերի կողմից տրամադրված անհատական տվյալների ճշգրտության և ամբողջականության հաստատման նպատակով:

3.2.8. Ստեղծել օգտատիրոջ հաշիվ, եթե օգտատերը համաձայնել է ստեղծել հաշիվ:

3.2.9. Օգտատիրոջը արդյունավետ տեխնիկական և այլ աջակցություն տրամադրելու նպատակով, կայքի օգտագործման հետ կապված խնդիրների առկայության պարագայում:

3.2.10. Գովազդային գործունեության իրականացնելու նպատակաով ըստ օգտատիրոջ համաձայնության:

4. Օգտատերերի անհատական տվյալների մշակման և երրորդ անձանց փոխանցման պայմանները

4.1. Օպերատորը մշակում է օգտատիոջ անհատական տվյալները միայն այն դեպքում, երբ դրանք օգտատիրոջ կողմից փոխանցվում է օպերատորին կայքում տեղակայված հատուկ ձևանմուշների լրացնելու միջոցով: Համապատասխան ձևանմուշները լրացնելով և (կամ) իր անհատական տվյալները օպերատորին ուղարկելով օգտատերը համաձայնում է սույն քաղաքականության հետ:

4.2. Օպերատորը վերամշակում է օգտվողի մասին ապանձնավորված տվյալները, եթե դա թույլատրվում է օգտատերի բրոուզերի պարամետրերում (cookie- ների պահպանումը և JavaScript տեխնոլոգիայի օգտագործումը միացված են):

4.3.Օգտատերի անհատական տվյալների գաղտնիությունը պահպանվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ օգտատերի կողմից ինքնակամ թույլատրվում է իր անհատական տվյալների հասանելիությունը անսահմանափակ թվով մարդկանց։

4.4. Կայքն իրավունք ունի օգտատերի անհատական տվյալները երրորդ անձանց փոխանցել հետևյալ դեպքերում.

4.4.1. Օգտատերը համաձայնել է նման գործողություններին:

4.4.2. Անհատական տվյալների փոխանցումը անհրաժեշտ է, որպեսզի օգտատերը օգտվի որոշակի ծառայությունից կամ կատարի որոշակի համաձայնագրային կամ պայմանագրային պարտավորվածություն:

4.4.3.  Նախատեսված է Ռուսաստանի Դաշնության կամ այլ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներով։

4.4.4. Օգտատերը համաձայն է, որ 2.4-րդ և 2.5-րդ կետերում նշված տվյալները կարող է փոխանցվել վերամշակման համար երրորդ անձանց, որոնց հետ oպերատորը համաձայնագիր ունի, ներառյալ `

• կայքում այցելուների վարքագծի հավաքագրում, պահեստավորում, վերամշակում, վերլուծություն:

• կայքի այցելուներին ուղղված գովազդային արշավների անցկացում:

• օպերատորի և օգտատերերի միջև կապի և շփման կազմակերպում, ներառյալ նամակագրությունը պահելու, զանգերի, հաղորդագրությունների, հեռախոսային խոսակցությունների  և գրառումների վերաբերյալ տեղեկատվություն:

• կայքի աշխատանքների կազմակերպում, դրանցում ծագած խնդիրների հայտնաբերում և դրանց վերացում:

Երրորդ կողմերը, որոնց օպերատորի կողմից տեղեկատվությունը կարող է փոխանցվել մշակման համար, ներառում են, ի թիվս այլոց, Yandex, Google, FaceBook, Mail.ru համակարգեր:

4.4.5. Կայքի վաճառքի դեպքում, գնորդին են անցնում սույն քաղաքականությունով պայմանավորված պարտավորությունները կապված իր կողմից ստացված անհատական տվյալների հետ։

4,5. Օգտատերի անհատական տվյալների մշակումն իրականացվում է առանց որևէ ժամկետի հասանելի բոլոր օրինական եղանակներով, ներառյալ անհատակկան տվյալների տեղեկատվական համակարգերում հաշվողական գործիքների օգտագործմամբ կամ առանց այդպիսի գործիքների օգտագործման:

Օգտատերների անհատական տվյալների մշակումն իրականացվում Ռուսաստանի Դաշնության առ  27.07.2006 N 152- ФЗ «Անհատական տվյալների մասին» դաշնային օրենքի համաձայն:

Օգտատերը ցանկացած պահի կարող է չեղյալ համարել իր համաձայնությունը անհատական տվյալների մշակման վերաբերյալ էլեկտրոնային փոստի միջոցով՝ ծանուցում ուղարկելով օպերատորի contact@iSheriman.com հասցեին «Անհատական տվյալներ մշակման համաձայնուտյան չեղարկում» բովանդակությամբ։

Եթե օգտատերը հետ է վերցնում իր տրված համաձայնությունը անհատական տվյալների մշակման վերաբերյալ, օպերատորն իրավունք ունի շարունակել անհատական տվյալների մշակումը առանց օգտատերների համաձայնության, եթե կան օրենքով սահմանված հիմքեր:

Անհատական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության չեղարկելը պետք է պարունակի օգտատիրոջ կամ նրա ներկայացուցչի ինքնությունը հաստատող փաստաթղթի համարը, նշված փաստաթղթի թողարկման ամսաթվի և թողարկող մարմնի մասին տեղեկատվություն, օպերատորի հետ հարաբերություններում օգտատիրոջ մասնակցությունը հաստատող տեղեկատվություն (գրանցման ամսաթիվ, գրանցման տվյալներ և այլ տեղեկատվություն) կամ տեղեկատվություն, որը այլ կերպ է հաստատվում օպերատորի կողմից անհատական տվյալների մշակման փաստը, օգտատիրոջ կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը:

4.6. Օպերատորի կողմից մշակված անհատական տվյալների անվտանգությունն ապահովվում է անհատական տվյալների պաշտպանության բնագավառում գործող օրենսդրության պահանջների լիարժեք բավարարելու համար անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների իրականացման միջոցով:

4.7. Անհատական տվյալների կորստի կամ բացահայտման դեպքում օպերատորը տեղեկացնում է օգտատիրոջը անհատական տվյալների կորստի կամ բացահայտման մասին:

4.8. Օպերատորը ձեռնարկում է անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական միջոցները  օգտատերերի անհատական տվյալները պաշտպանելու համար չարտոնված կամ պատահական հասանելիությունից այլ անձանց, ոչնչացումից, փոփոխությունից, արգելափակումից, պատճենելուց, բաշխելուց, ինչպես նաև երրորդ անձանց այլ ապօրինի գործողություններից:

4.9. Օպերատորը, օգտատերերի հետ միասին, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու համար կորուստները կամ այլ բացասական հետևանքները, որոնք առաջացել են օգտատերերի անհատական տվյալների կորստի կամ բացահայտման միջոցով:

5. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

5.1. Օգտատերը պարտավոր է.

5.1.1. Տրամադրել կայքի օգտագործման համար անհրաժեշտ անհատական տվյալների մասին տեղեկատվություն։

5.1.2. Ժամանակին թարմացրել, լրացրնել տրամադրված անհատական տվյալների մասին տեղեկատվությունը փոփոխությունների առաջացման դեպքում։

5.2. Օգտատերը իրավունք ունի ստանալ իր անհատական տվյալների մշակման մասին տեղեկատվություն, ինչպես նաև ծանոթանալ բովանդակությանը, մասնավորապես․

5.2.1. Օպերատորի կողմից անհատական տվյալների մշակման փաստի հաստատում:

5.2.2. Անհատական տվյալների մշակման իրավական հիմքերը և նպատակները:

5.2.3.Օպերատորի կողմից օգտագործված անհատական տվյալների մշակման նպատակներն ու մեթոդների մասին տեղեկատվություն:

5.2.4. Օպերատորի անվանման և գտնվելու վայրի մասին տեղեկություններ, տեղեկություններ այն անձանց մասին (բացառությամբ օպերատորի աշխատակիցների), որոնք ունեն անհատական տվյալներին հասանելիություն, կամ որոնց անհատական տվյալները կարող են բացահայտվել օպերատորի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցելու հիման վրա կամ դաշնային օրենսդրության հիման վրա:

5.2.5. տեղեկատվություն օգտատերերին վերաբերող մշակման ենթակա անհատական տվյալների մասին, դրանց ստացման աղբյուրների մասին, եթե այդպիսի տվյալների ներկայացման այլ ընթացակարգ նախատեսված չէ դաշնային օրենսդրությամբ:

5.2.6. անհատական տվյալների մշակման պայմանների, ներառյալ դրանց պահպանման պայմանների մասին տեղեկատվություն

5.2.7. կատարված կամ ակնկալվող միջսահմանային տվյալների փոխանցման վերաբերյալ տեղեկատվություն:

5.2.8. Օպերատորի հանձնարարականով անհատական տվյալները մշակող անձի անունը ազգանունը, հայրանունը և հասցեն, անվանումը, եթե վերամշակումը վստահված է կամ կարող է վստահվել այդպիսի անձի:

5.2.9. դաշնային օրենքներով նախատեսված այլ տեղեկություններ:

5.2.10. 5.2 կետում նշված տեղեկատվությունը օպերատորի կողմից տրամադրվում է օգտատերին կամ նրա ներկայացուցչին, վերջիններիս կողմից տեղեատվություն ստանալու մասին հայտ ստանալուց հետո:

Հայտը պետք է պարունակի օգտատերի կամ նրա ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի համարը, փաստաթղթի թողարկման ամսաթվի և թողարկող մարմնի մասին տեղեկատվություն, օպերատորի հետ հարաբերություններում օգտատերի մասնակցությունը հաստատող տեղեկատվություն (գրանցման ամսաթիվ, գրանցման տվյալներ և (կամ) այլ տեղեկություններ) կամ տեղեկատվություն: Այլ կերպ հաստատելով օպերատորի կողմից անհատական տվյալների մշակման փաստը, օգտատերի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը:

5.2.11.Օգտատերը իրավունք ունի օպերատորից պահանջելու ճշգրտել, արգելափակել կամ ոչնչացնել իր անհատական տվյալները, եթե դրանք թերի են, հնացած, անճիշտ, ապօրինի ձեռք բերված են կամ անհրաժեշտ չեն մշակման համար սահմանված նպատակի համար, ինչպես նաև նախաձեռնել իրավական ցանկացած գործողություն, իր իրավունքները պաշտպանուելու համար:

5.3. Օպերատորը պարտավոր է.

5.3.1. Ստացված տեղեկությունները օգտագործեք բացառապես սույն գաղտնիության քաղաքականությունում նշված նպատակների համար:

5.3.2. Ապահովել անհատական տեղեկատվության գաղտնիությունը, չբացահայտել այն առանց օգտատերի նախնական գրավոր թույլտվության, ինչպես նաև չօգտագործել, չփոխանակել, չվաճառել, չհրապարակել կամ որևէ այլ կերպ չօգտագործել օգտատիրոջ անհատական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, որը նախատեսված է սույն Գաղտնիության քաղաքականությունում:

5.3.3. Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, օգտատերերի անհատական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու համար` համաձայն այն մեթոդների և ձևերի, որոնք սովորաբար կիրառվում են նման տեսակի տեղեկատվության պաշտպանության համար:

5.3.4. Արգելափակել համապատասխան օգտատիրոջը վերաբերող անհատական տվյալները այն պահից, երբ օգտատերը, նրա օրինական ներկայացուցիչը կամ անհատական տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանության լիազորված մարմինը դիմում են նման հայցով, անհրաժեշտ ժամանով, որը անհրաժեշտ է ստուգելու անհատական տվյալների անհամապատսծանությունը, կամ չարտոնված օգտագործումը։

6. Կողմերի պատասխանատվությունը

6.1. Օպերատորը, որը չի կատարել գաղտնիությունը ապահովելու իր պարտավորությունները, պատասխանատվություն է կրում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:

6.2. Գաղտնի տեղեկատվության կորստի կամ բացահայտման դեպքում օպերատորը պատասխանատվություն չի կրում, եթե.

6.2.1. Դարձել է  հանրային նախքան դրա կորուստը կամ բացահայտումը:

6.2.3. Բացահայտվել է օգտատերի համաձայնությամբ:

7. Վեճերի լուծումը

7.1. Նախքան դատարան դիմելը կայքի օգտատիրոջ և օպերատորի միջև ծագած վեճերի լուծման պահանջով, պարտադիր է հանդիսանում ներկայացնել հայցադիմում (գրավոր առաջարկ `վեճի կամավոր լուծման համար):

7.2. Հայց ստացողը,  ստանալուց օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում պարտավոր է հայցատուի հայցադիմումի քննարկման արդյունքների մասին գրավոր տեղեկացնել հայցատուին։

7.3. Եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք բերված չէ, վեճը կուղարկվի դատարան ՝ Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրությանը համապատասխան:

7.4. Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրությունը տարածվում է այս գաղտնիության քաղաքականության և Օգտատերի և Օպերատորի միջև փոխհարաբերությունների վրա:

8. Լրացուցիչ պայմաններ

8.1. Օպերատորն իրավունք ունի փոփոխություններ կատարել այս գաղտնիության քաղաքականության մեջ ՝ առանց օգտատիրոջ համաձայնության:

8.2. Գաղտնիության նոր քաղաքականությունն ուժի մեջ է մտնում կայքում տեղադրվելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ գաղտնիության քաղաքականության նոր խմբագրությամբ:

8.3. Այս գաղտնիության քաղաքականության վերաբերյալ բոլոր առաջարկներն ու հարցերը պետք է ուղղարկվեն contact@iSheriman.com էլ․ փոստին։

8.4. Սույն գաղտնիության քաղաքականությունը տեղադրված է www.iSheriman.com կայքում: