Բոլոր երկրները
Ընտրեք երկիրը
Որոնել հայտարարությունները բոլոր երկրնեում
Որոնել հայտարարությունները ամբողջ երկրում

Օգտագործման համաձայնագիր

1. Սույն համաձայնագրում օգտագործվող սահմանումները և տերմինները

1.1. Ադմինիստրացիա՝ ինտերնետային ռեսուրսի սեփականատերը, կայքի ծառայությունների արդյունավետության ապահովողը, տեխնիկական աջակցություն ցուցաբերողը և կայքի մոնիտորինգ անողը:

1.2. Հաշիվ՝ դա օգտատիրոջ անհատական հաշիվն է, որը ստեղծվել է օգտագործողի գրանցման պահին: Հաշիվը թույլ է տալիս օգտատիրոջը մուտքագրել տվյալներ և նյութեր, օգտվել կայքի ծառայություններից և հնարավորությունից:

1.3. Մուտքանուն՝ համակարգի եզակի օգտվողի անունն է, որը գրանցման պահին հանձնվում է Օգտագործողին:

1.4. Օգտատեր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով անցել է գրանցման կարգը և օգտվում է կայքի ծառայությունները:

1.5. Գրանցում՝ անձի կամավոր գործողություններ է, որոնք բաղկացած են գրանցման ձևում նշված տեղեկությունները մուտքագրվելուց կամ այլ աղբյուրներից փոխանցվելով, գրանցված օգտագործողին թույլ տալով օգտվել կայքի ծառայություններից:

1.6. Կայք՝ ծրագրերի և սարքավորումների համադրություն որոնց գործողությոն արդյունքում հնարավոր է դառնում www.iSheriman.com կայքի գործնեությունը ինտերնետում

1․7․ Ծառայություն՝ ապրանքների, ծառայությունների, թափուր աշխատատեղերի և այլ առաջարկների վերաբերյալ գովազդի էլեկտրոնային կատալոգ, որը օգտվողները կարող են առաջարկել և որոնել կայքում `գործարքներ կնքելու համար:

1.8. Համաձայնագիր՝ տվյալ օգտագործման համաձայնագիրն է:

1.9. Այլ սերվերներ՝ Ինտերնետային պորտալներ, ծառայություններ, սոցիալական ցանցեր, ինչպիսիք են Yandex, Google, Facebook և այլն, որոնց վրա օգտվողները ստեղծում են հաշիվներ և որոնք թույլ են տալիս մուտք գործել կայք՝ օգտագործելով այդպիսի հաշվի պրոֆիլային տվյալները:

1.10: Գրանցման ձև՝ օգտագործողի գրանցման և կայքի անհատականացված մուտք ստանալու համար անհրաժեշտ հարցաթերթիկի ձև:

2. Ընդհանուր դրույթներ

2.1. Համաձայնագիրը կնքվում է Անհատ Ձեռնարկատեր Վահրամ Յուրայի Մալխասյանի (գրանցման համար՝ 318774600457864; ՀՎՀՀ ՝ 771976586986) և Օգտատերերի միջև:

2.2. Սույն Օգտագործողի համաձայնագրի տեքստը հանրային առաջարկ է՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական օրենսգրքի 437-հոդվածի: Համաձայնագիրը միանալու պայմանագիր է՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական օրենսգրքի 428 հոդվածի։

Օգտատերը պարտավոր է ամբողջությամբ ծանոթանալ սույն Համաձայնագրին մինչև կայքում գրանցվելը կամ կայքի ծառայություններից օգտվելը: Օգտագործողի գրանցումը կայքում նշանակում է՝ օգտատիրոջ կողմից սույն համաձայնագրի պայմանների լրիվ և անվերապահ ընդունումը համաձայն Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական օրենսգրքի 438- հոդվածի։

2.3. Սույն համաձայնագիրը սահմանում է առանց բացառության www.iSheriman.com կայքի բոլոր ծառայությունների օգտագործման պայմանները, ինչպես նաև իր oգտատերերի և ադմինիստրատորի իրավունքներն ու պարտականությունները: Համաձայնագիրը վերաբերում է նաև երրորդ անձանց իրավունքներին և շահերին վերաբերող հարաբերություններին, որոնց իրավունքներն ու շահերը կարող են կախված լինել կայքի օգտագործողների գործողություններից:

2.4. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ Օգտատերը համաձայնության պայմանները կարդալուց և իր անձնական տվյալների մշակման համար համաձայնություն  Է տալիս սեղմելով «Ես կարդացել եմ, համաձայն եմ և ընդունում եմ Օգտագործման համաձայնագրի պայմաններև և գաղտնիության քաղաքականության պայմանները և տալիս եմ համաձայնություն անձնական տվյալների մշակման գործընթացին» և ավարտելով կայքում գրանցման գործընթացը` սեղմելով «Գրանցվել» կոճակին: Եթե կայքում գրանցումը և թույլտվությունը տեղի է ունենում օգտագործողի կողմից այլ սերվերների (ներառյալ սոցիալական ցանցերում) գոյություն ունեցող հաշիվների օգտագործմամբ, համաձայնագիրը կնքվում է և ուժի մեջ է մտնում այն պահից, երբ օգտատերը համաձայնություն է հայտնում իր պրոֆիլի տվյալների փոխանցումը առանձին սպասարկման ծրագրում «Մուտք» կամ «Գրանցվել» կոճակը սեղմելուց հետո։

2.5. Ընդունելով համաձայնագրի պայմանները, օգտատերև ընդունում է այն փաստը, որ համաձայնագիրը ադմինիստրատորի կողմից կարող է փոփոխվել միակողմանիորեն՝ առանց հատուկ ծանուցման: Համաձայնագրի պայմանների փոփոխությունները ուժի մեջ են մտնում անդմինիստրատորի, օգտատերերի և երրորդ անձանց համար՝ փոփոխված վարկածը կայքում տեղադրելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ համաձայնագրի նոր տարբերակով:

Օգտատիրոջ կողմից կայքի շարունակական օգտագործումը համաձայնագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելուց հետո նշանակում է օգտագործողը ընդունում և համաձայնվում է այդպիսի փոփոխություններին և (կամ) լրացումներին:

2.6. Եթե օգտատերը համաձայն չէ տվյալ համաձայնագրի դրույթներին, կամ ադմինիստրատորի կողմից սույն համաձայնագրում կատարված փոփոխություններին կամ  լրացումներին, օգտագործողը պետք է դադարի օգտվել կայքի ծառայություններից:

2.7. Կայքի ծառայությունները պարունակում են տեղեկատվություն, որը պաշտպանված է մտավոր սեփականության օրենքներով: Կայքում տեղադրված և կայքի ծառայության ընթացքում օգտագործված բովանդակությունը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր Վահրամ Յուրայի Մալխասյանի մտավոր սեփականությունը: Բացառությամբ այն դեպքերի, որոնք հատուկ նախատեսվածեն ադմինիստրացիայի կողմից, օգտատերը համաձայնում է չտարածել նշված բովանդակությունը:

3. Կայքի ծառայություններից օգտվելու կարգը

3.1. www.iSheriman.com կայքը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արտադրողներին աջակցելու համար: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր արտադրողները իրավունք ունեն գրանցվել կայքում իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու համար և առաջարկել, վաճառել իրենց ապրանքներն ու ծառայությունները: Այլ երկրներից արտադրողների գրանցումը կդիտարկվի առանձին կարքով, գրանցվելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումը կայացվում է ուղղակիորեն կայքի ադմինիստրացիայի կողմից:

3.2. Կայքի օգտագործման իրավունքը օգտատերերին տրամադրվում է անվճար: Սա հնարավորություն է տալիս օգտագործել կայքի ֆունկցիոնալությունը, այն է գրանցվել օգտատեր օգտագործելով անհատական տվյալները, կայքում տեղադրել տեղեկատվություն գովազդի ձևաչափով ըստ ներկայացված ապրանքների և ծառայությունների կատեգորիաների: Կայքը հնարավորություն է տալիս բոլոր օգտագործողներին (ներառյալ չգրանցվածները) գովազդներ փնտրելու և դիտելու:

Կայքը չի հանդիսանում, գործարքի կազմակերպիչ, գնորդ, վաճառող, գործատու, միջնորդ, գործակալ, ցանկացած օգտագործողի, շահառուի կամ այլ շահագրգիռ անձի ներկայացուցիչ։ Օգտատերերը և կայքից այլ օգտվողները օգտագործում են կայքում տեղադրված տեղեկատվությունը գործարքներ կնքեելու գիտակցելով սեփական  ռիսկերը, առանց կայքի ուղղակի կամ անուղղակի մասնակցության կամ վերահսկողության:

3.3. Գրանցվելով (ստեղծելով հաշիվ), օգտատերը պարտավորվում է տրամադրել իրական, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն և այն թարմացնել ըստ անհրաժեշտության։

Եթե կայքի ադմինիստրացիան հիմքեր ունի հավատալու, որ օգտատիրոջ կողմից տրամադրված տեղեկատվությունը ճշմարիտ չէ կամ թերի  է, ապա օգտատիրոջ մուտքը կայք կարող է դադարեցվել ժամանակավոր կամ մշտական հիմունքներով:

3.4. Օգտատիրոջ մուտքն ու գաղտնաբառը անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն են կայք մուտք գործելու համար: Օգտատերը իրավունք չունի դրանք փոխանցել երրորդ անձանց և պատասխանատվություն է կրում նրանց անվտանգության համար ՝ ինքնուրույն ընտրելով այս տեղեկատվությունը պահելու ձևը:

3.5. Կայքի ծառայությունների օգտագործման կանոններն ու սահմանափակումները ադմինիստրացիայի կողմից կարող են սահմանվել և փոփոխվել ցանկացած պահի ՝ առանց օգտատիրոջը նախնական ծանուցման:

3.6. Այն դեպքում, երբ օգտատերը խախտում է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության օրենքները, սույն համաձայնագրի պայմանները, օգտագործողի մուտքը կայքի ծառայություններ կամ տեղեկատվական բազա կարող է դադարեցվել ադմինիստրացիայի կողմից, ներառյալ նրա պրոֆիլը կարող է ջնջվել կամ IP հասցեով կայք մուտք կարող է արգելափակվել:

3.7. Գրանցման կարգը անցնելու համար օգտատերը պետք է ունենա վավեր էլեկտրոնային հասցե:

Գրանցման կարգը անցնելիս օգտատերը լրացնում է գրանցման ձևը: Պարտադիր լրացման ենթակա է աստղանիշով նշված դաշտերը:

Գրանցման և թույլտվության կարգը անցնելիս, երբ օգտագործվում է այլ սերվերներում գոյություն ունեցող հաշիվ, օգտատերը սոեղմելով համապատասխան կոճակը  հաստատում և իր համաձայնությունն է տալիս այլ պրոֆիլից տվյալները առանձին հայտով փոխանցելու վերաբերյալ:

Գրանցման գործընթացի ավարտից հետո օգտատիրոջը տրամադրվում է մուտք և գաղտնաբառ ՝ կայքի անհատականացված մաս մուտք գործելու համար:

Այն տեղեկատվությունը, որը օգտատերը տալիս է ադմինիստրացիային իր մասին, պետք է լինի հուսալի և արդիական: Օգտարերը պարտավոր է անհրաժեշտության դեպքում դրանք թարմացնել կայքում գտնվող իր անհատական հաշվում:

Ադմինիստրացիան ցանկացած պահի կարող է պահանջել փաստաթղթեր կամ տեղեկատվություն օգտատիրոջ կողմից նույնականացման, տրամադրված տեղեկատվության կամ լիազորությունների ճշգրտության ստուգելու համար: Եթե Օգտատերը չի կարող տրամադրել դրանք, ադմինիստրացիան իրավունք ունի սահմանափակել մուտքը իր անհատական հաշիվ:

Ադմինիստրացիան չի կարող երաշխավորել, որ բոլոր տեղեկությունները, որոնք օգտատերերը նշում են կայքում, ճշմարիտ են, ուստի օգտվողները պետք է դրսեվորեն զգուշավորություն գործարքներ կնքելիս և գործարքի կողմ ընտրելիս:

3.8. Կայքում հետևյալ գործողությունները խստիվ արգելվում են՝ ընդհուպ մինչև հաշվի արգելափակումը.

  • ցանկացած ձևով բեռնել կամ հրապարակել տեղեկատվություն, որն անօրինական է, չարամիտ է, որը չի համապատասխանում համաձայնագրին, հանդիսանում է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներ, որոնք օգտատերը իրավունք չունի օգտագործելու համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հյաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ սույն համաձայնագրի դրույթներով սահմանված չէ,
  • բեռնել կամ տեղադրեք լուսանկարներ կամ այլ պատկերներ, որոնց բացառիկ հեղինակային իրավունքը պատկանում է երրորդ անձանց,
  • ներբեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ եղանակով տարածել վիրուսներ կամ այլ համակարգչային կոդեր, ֆայլեր կամ ծրագրեր, որոնք միտված են համակարգչային կամ հեռահաղորդակցաման սարքավորումների կամ ծրագրերի գործողություները խափանելու, ոչնչացնելու կամ սահմանափակելու համար,
  • հանդես գալ համացանցում երրորդ անձանց անունից չունենալով համապատսխան լիզորություն կամ թուլտվություն,
  • Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության, միջազգային իրավունքի օրենսդրությամբ և այլ տեղական իավական ակտերով սահմանափակված գործողությունների իրականացումը, որը հանդիսանում է անօրինական՝ ներառյալ խարդախությունը, ահաբեկչական կազմակերպություններին օժանդակելը, ապօրինի ձեռք բերված գույքի օրինականացումը, փողերի լվացումը և այլն;
  • կայքի բնականոն գործունեության խափանումը։

3.9. Ընդունելով սույն համաձայնագրով նախատեսված դրույթները (նույնն է կայքում գրանցվելը), օգտատերը հաստատում է իր համաձայնությունը գրանցման ընթացքում և / կամ հետագա հարցումների, և այլ միջոցներով կամ կայքի ծառայություններից օգտվելիս կայքի ադմինիստրացիային փոխանցված իր անձնական տվյալների օգտագործումը կայքի ադմինիստրացիայի կողմից։ Օգտատերը սույնով հաստատում է, որ հանդիսանում է կայքի ադմինիստրացիային փոխանցված անհատական տվյալների սուբյեկտը։

Ադմինիստրացիան հաստատում է,   որ ձեռք բերված  անհատական ​​տվյալների մշակումը կատարվելու է  համաձայն Ռուսաստանի Դաշնության 27.07.2006 թ. Թիվ 152-ФЗ դաշնային օրենքի, Ռուսաստանի Դաշնության այլ օրենսդրական ակտերի դաշնային օրենսդրությանը համապատասխան, այն է կայքի որակի բարելավման, հաճախորդներին տեղեկացնելու, վիճակագրական տվյալների հավաքման և այլ նպատակների համար: Ադմինիստրացիան հաստատում է, որ անձնական տվյալները չեն տարածվում, և դրանք երրորդ անձանց չեն ներկայացվում առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության և օգտագործվում են ենբացառապես սույն Համաձայնագրի կատարման համար:

4. Ադմինիստրացիայի իրավունքները և պարտավորությունները

4.1. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի փոփոխություններ կատարել սույն համաձայնագրում, առանց օգտատերերի նախնական ծանուցման:

4.2. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի կիրառել սահմանափակումներ կայքի ծառայությունների օգտագործման մեջ:

4.3. Ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում հսկել օգտարերերի կողմից սույն համաձայնագրի պայմանների կատարումը և  համապատասխանությունը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը, անհապաղ միջոցներ ձեռնարկել հայտնաբերված խախտումները ուղղելու և խախտողների դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:

4.4. Ադմինիստրացիան իրավունք ունի, իր հայեցողությամբ, առանց պատճառները բացատրելու, կասեցնել կամ ամբողջությամբ դադարեցնել օգտատերերի կողմից կայքում կատարվող գործողությունները, օգտատերերի կողմից սույն համաձայնագրի կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության դրույթներին  հակասող գործողություններ հայտնաբերելու դեպքում:

4․5. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի կասեցնելու օգտատերերի անձնական հաշվի հասանելությունը օգտատերերին, սույն համաձայնագրի պայմանների խախտման դեպքերում։

4.6. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի փոխել ծրագրի կոդը, կայքի ձևավորումն ու բովանդակությունը, ծառայությունների ցուցակը:

4.7. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի, իսկ օգտատերը տալիս է իր համաձայնությունը, օգտագործելու օգտատերերից ստացված ցանկացած տեղեկատվություն` կայքի գործառույթը կազմակերպելու և աշխատանքները բարելավելու, սույն համաձայնագրի պատշաճ կատարման պայմանները ապահովելու նպատակով:

 

4.8. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի գովազդի և շուկայավարման նպատակով օգտագործողի հայտարարությունը և (կամ) դրանում ներառված ցանկացած տեղեկատվական բլոկ տեղադրել երրորդ կողմի ռեսուրսների վրա:

5. Օգտատերերի իրավունքներն ու պարտականությունները

5.1. Օգտատերը իրավունք ունի

  • օգտագործել կայքի բոլոր ծառայությունները;
  • վճարել կայքի ծառայություններից օգտվելու համար;
  • հանդես գալ, ծանուցումներով և այլ առաջարկներով,  կապ հաստատելով կայքի ադմինիստրացիայի հետ:

5.2. Օգտատերը պարտավոր է

  • պահպանել սույն համաձայնագրի պայմանները;
  • չհրապարակել կամ չտեղադրել կայքում նյութերը, որոնք նախատեսված չեն սույն համաձայնագրի, գրանցման ձևի կամ կայքի ծառայություններից օգտագործման կանոններով;
  • ինքնուրույն գնահատել կայքի ծառայություններից օգտվելու հետ կապված ռիսկերը, օգուտները և ցանկացած այլ հետևանքները;
  • ինքնուրույն ստուգել գովազդվող տեղեկատվության ճշմարտիությունը նախքան գովազդի հեղինակի հետ գործարք կնքելը;
  • կայքի ծառայություններից օգտվելիս ցուցաբերել բարոյականություն և հետևել բիզնես էթիկայի կանոններին;
  • անհապաղ ծանուցել  կայքի ադմինիստրացիային այլ անձանց կողմից օգտատիրոջ մուտքանվան և գաղտնաբառի իրենց վերագրելու դեպքեր հայտնաբերելուց, ինչպես նաև օգտատիրոջ անհատական հաշիվ այլ անձանց կողմից անթույլատրելի մուտքի ցանկացած փորձ հայտնաբերելուց;
  • անհապաղ տեղեկացնել կայքի ադմինիստրացիային կայքի շահագործման հետ կապված տեխնիկական խնդիրներ հայտնաբերելու դեպքում, կամ սույն համաձայնագրի պայմաների խախտման փաստեր հայտնաբերելու դեպքում՝ օգտվելով հետադարձ կապի միջոցներից;
  • խստորեն պահպանել օրենսդրության պահանջները;
  • չօգտագործել կայքի հնարավորությունները կամ կայքում տեղադրված տեղեկատվությունը սույն համաձայնագրով չնախատեսված նպատակների համար;
  • չօգտագործել կայքի միջոցով ստացված կոնտակտային տվյալները սպամ հաղորդագրություններում;
  • չփակցրել, չտարածել,  ուղղակիորեն կամ այլ կերպ չօգտագործել անպարկեշտ բառապաշար, էրոտիկ, գռեհիկ կամ վիրավորական պատկերներ և տեքստեր։ Ինչպես նաև չտարածել տեղեկություններ և հայտարարություններ, որոնք պարունակում են սպառնալիքներ, հրահրում են էթնիկական ատելություն, դաժանություն, ատելություն, անհարգալից վերաբերմունք կամ կարող են հանգեցնել ապօրինի գործողությունների:

6. Կողմերի պատասխանատվությունը

6.1. Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում, եթե օգտագործողները խախտում են սույն համաձայնագրի պայմանները:

Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքի և դրա ծառայությունների գործողության հնարավոր խափանումների համար, ծառայությունների հնարավոր ցածր արագության համար, ծառայություններում սխալների առկայության համար:

Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքի ծառայություններից օգտվելիս կամ օգտվելու անհնարինության պատճառով առաջացած ուղղակի կամ անուղղակի վնասների համար:

6.2. Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում հաղորդակցության և կապի միջոցների որակի համար, որի միջոցով իրականացվում է մուտք կայք, ինչպես նաև սարքերի, օգտագործողի ծրագրային ապահովման, երրորդ անձանց կողմից վնաս պատճառելու համար, որոնք առաջացել են կամ կապված են կայքի գործունեության հետ:

6.3. Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքի ծառայություններից օգտվելիս ստացված տեղեկատվության և նյութերի օգտագործումից առաջացած հետևանքների համար: Կայքի ծառայություններից օգտվողը այլ օգտատերեի կողմից ստացված ցանկացած նյութ կարող է օգտագործել ըստ իր ռիսկի։

6.4. Օգտատերը անձամբ պատասխանատու է իր մուտքանունի և գաղտնաբառի անվտանգություն համար և պարտավորվում է չբացահայտել այն երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն համաձայնագրով: Ցանկացած գործողություն, որոնք կատարվել են օգտատիրոջ մուտքանվամբ և գաղտնաբառի վավերացում անցնելուց հետո, ադմինիստրացիայի կողմից դիտարկվում են օգդատիրոջ կողմից կատարած գործողություն: Օգտատերը կրում է ամբողջ պատասղանատվությունը այն գործողությունների համար, որոնք կատարվել են իր մուտքանվամբ և գաղտնաբառի օգնությամբ վավերացում անցնելուց հետո։

6.5. Հեղինակային իրավունքների, մտավոր սեփականության իրավունքների և այլ անձանց հետ նույնականացվող իրավունքների խախտման համար, օգտատերը կրում է պատասխանատվություն։

7. Վերջնական դրույթներ

7.1. Սույն համաձայնագիրը ղեկավարվում և մեկնաբանվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն: Սույն համաձայնագրով չկարգավորվող դրույթները ենթակա են կարգավորման Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան: Օգտատերը հանձնառու է հետևելու բոլոր կանոններին և օրենքներին, որոնք վերաբերվում են նրա գործողություններին համացանցում, անկախ նրա գտնվելու վայրից:

7.2. Սույն համաձայնագրի իրականացման հետ կապված վեճերի կամ տարաձայնությունների առկայության դեպքում օգտատերը և կայքի ադմինիստրացիան պարտավորվում են ներդնել բոլոր ողջախոհ ջանքեր, որպեսզի տվյալ հարցերը լուծվեն կողմերի միջև բանակցությունների միջոցով:

7.3. Եթե վեճերը չեն լուծվում բանակցությունների միջոցով, ապա վեճերը ենթակա են լուծման Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է անորոշ ժամկետով: